Հայաստան

ՔԿ նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետին

1 րոպեի ընթերցում

ՔԿ նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արթուր Պողոսյանը շնորհավորելով Վաղինակ Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները: Կոմիտեի նախագահն ընդգծել է Վաղինակ Մարտիրոսյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:

Գլխավոր վարչության պետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար:

Աթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Վիգեն Մեսրոպյանին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում