Ռուսաստան

Ռուսաստանում կանխել են կուրսանտ զինծառայողների հանրակացարանում պատրաստվող ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կանխել են կուրսանտ զինծառայողների հանրակացարանում պատրաստվող ահաբեկչությունը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված զինծառայողի, որը պատրաստվում էր պայթեցնել Մոսկվայի մարզում գտնվող հանրակացարանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հատուկ ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդմամբ՝ ահաբեկչությունը ծրագրված էր ՌԴ պաշտպանության նախարարության զորամասում։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ՌԴ ՊՆ զինծառայողը ձերբակալվել է թաքստոցից պայթուցիկ սարք պատրաստելու համար բաղադրամասեր վերցնելիս։ Ըստ գերատեսչության՝ նա հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և մասնակցել «ահաբեկչության նախապատրաստմանը հանրակացարանում, որտեղ ապրում են ռազմական բուհերի կուրսանտներ»։

«Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի կուրատորի հետ, որտեղ քննարկվում էր ծրագրվող հանցագործությունը», - հավելել է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում