Չինաստան

Չինաստանի ապրանքաշրջանառությունն այլ երկրների հետ այս տարվա հունվար-մարտին աճել է 0,2%-ով

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ապրանքաշրջանառությունն այլ երկրների հետ այս տարվա հունվար-մարտին աճել է 0,2%-ով

Չինաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մարտին ավելացել է 0,2%-ով և կազմել 1,43 տրլն դոլար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի գլխավոր մաքսային վարչությունը։ 

Ինչպես հետևում է հրապարակված տվյալներից, երեք ամսվա ընթացքում Չինաստանից արտահանումը կազմել է 853,66 մլրդ դոլար (աճը՝ 5,8%), իսկ ներմուծումը հասել է 580,7 մլրդ դոլարի (նվազումը 7%)։

Չինաստանի դրական հաշվեմնացորդն առաջին եռամսյակում հասել է 272,96 միլիարդ դոլարի, ինչը 48,6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Միայն մարտ ամսին Չինաստանի առևտրի ծավալը հասել է 525,18 միլիարդ դոլարի՝ փետրվարի համեմատությամբ ավելանալով 31,7 տոկոսով:

2023 թվականին ՉԺՀ-ի արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել էր 5%-ով, իսկ 2024 թվականին աճել էր 3,8%-ով և հասել 6,16 տրլն դոլարի։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում