ՀՀ նախագահը և Վիետնամի ԱԺ խոսնակը քննարկել են կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները

5 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ։

2018 թվականից Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, և այդ համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունեն միջխորհրդարանական կապերը։ Համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Ըստ աղբյուրի՝ Վիետնամի Ազգային ժողովի խոսնակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։

«Իմ այցը վկայում է մեր պետության և ժողովրդի ցանկությունը՝ ավելի ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք նպատակ ունենք խթանել կայուն զարգացումն ու գործընկերությունը ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և տնտեսության տարբեր ուղղություններով»,- ասել է Չան Թան Մանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալուն:

Հանդիպմանը կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շարունակական առաջմղումը՝ որպես երկկողմ հարաբերությունների էական բաղադրիչ, և շեշտել փոխայցելությունների խթանման անհրաժեշտությունը՝ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների միջև կապերի ամրապնդման համար:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը աջակցելուն: Նախագահ Խաչատուրյանը և խոսնակ Չան Թան Մանը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները և համաձայնել են խրախուսել բիզնես համայնքների միջև ուղղակի շփումները, ինչը կնպաստի առևտրի ծավալների ավելացմանը և փոխշահավետ ներդրումների իրականացմանը:

«Կողմերը կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում և ձևաչափերում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցությունը: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային հարթակներում և աջակցել միմյանց նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը համաձայնել են խթանել համալսարանների միջև կապերը, ուսանողների փոխանակումը և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահության ոլորտում փորձի փոխանակմանը և բարձր տեխնոլոգիաների բնագավառում նորարարական համագործակցության հնարավորություններին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի խաղաղության հասնելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Հայաստանը առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացումը բերելու է ոչ միայն տարածաշրջանի, այլև առավել լայն ընդգրկմամբ ասիական մեծ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների, քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հավելելով, որ հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման:

Չան Թան Ման, Վահագն Խաչատուրյան

Հայերեն العربية English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում