Հայաստան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Փրկարար ծառայության համագործակցությամբ մեկնարկած «Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով դասընթացն ավարտվեց

2 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի մասնակցությամբ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  աշխատակիցների՝ «Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով վերապատրաստման դասընթացների փակման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  տարածած հաղորդագրությունից, փուլային դասընթացներին մասնակցել է Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների շուրջ 45 աշխատակից։

Միջոցառման ընթացքում գործընկեր կառույցների ղեկավարները երկուստեք կարևորել են միջգերատեսչական շարունակական արդյունավետ համագործակցությունն, անդրադարձել քաղաքացիների հետ շփումներում ճիշտ հաղորդակցման ձևերի և առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գիտելիքների իմացությունը։

«Ցանկացած մասնագետի պարագայում մեծապես կարևորում եմ, որ մասնագիտական կրթությունից զատ, վերջինս մասնակցի նաև վերապատրաստումների։ Ընտրված թեման շատ կարևոր է, քանի որ հարկադիր կատարողներն իրենց աշխատանքում հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտություն է լինում նաև առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերել։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը ստացված է և բարձր մակարդակով կազմակերպված»,- նշել է Սիրո Ամիրխանյանը։  

Դասընթացի մասնակիցները ևս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական բաժնի կողմից իրականացված օգտակար դասընթացների և փորձի փոխանակման հնարավորության համար։

Հայերեն

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ

«Ինտեր»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթից

Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված բնաջնջվեց իր ազգային պատկանելության հիմքով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. Նիկոլ Փաշինյան

Սադրիչ եւ հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես