Հայոց ցեղասպանություն

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն Ցեղասպանության շարունակություն է, այլ նաև նմանատիպ հանցագործությունների կրկնության վտանգավոր սերմ։  

Կոստաս Մավրիդեսն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

«Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ այսպիսի հանցագործությունները պետք է ոչ միայն դատապարտվեն և ուսումնասիրվեն որպես պատմական հիշողության իրադարձություններ, այլև ընկալվեն որպես բարոյական դաս՝ մեր ներկայի և ապագայի համար»,-նշել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում