Իրան

Պարսից ծոցի երկրները հրաժարվում են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների հարթակ լինել

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում՝ օդային, օգտագործվեն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Պարսից ծոցի երկրները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը:

Իրան

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

Իր հերթին Middle East Eye-ը գրում է, որ Պարսից ծոցի երկրների այս դիրքորոշումը համարվում է հարված Թրամփի վարչակազմի ծրագրերին, որոնց նպատակն էր Եմենում հութիների վրա զանգվածային հարձակումների օրինակով Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ իր միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Եթե ​​Իրանը հասկանա, որ ԱՄՆ-ի՝ նավթով հարուստ արաբ դաշնակիցները չեն համաձայնում հարվածներ հասցնել, դա կարող է ամրապնդել նրանց բանակցային դիրքերը», - Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մեկը, որի անունը չի նշվում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն B-2 ռազմավարական ռմբակոծիչներ էր տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմաբազայում, որը նախկինում օգտագործվել էր Իրաքի վրա հարձակումների համար:

Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ բազայում տեղակայված են առնվազն երեքից հինգ B-2 ռմբակոծիչներ:

Ըստ իրանական Khabarfoori պարբերականի՝ ԱՄՆ-ի կողմից Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործումը թույլ կտա թիրախավորել Իրանն առանց արաբական երկրների օդային տարածքով անցնելու՝ միևնույն ժամանակ թույլ տալով այդ երկրներին զերծ մնալ ուղղակի հակամարտությունից։

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր