Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Միլան»-ն ու «Ինտեր»-ը չպարզեցին հաղթողին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Միլան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Միլան»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին: Աչքի ընկավ Թեմի Աբրահամը: «Ինտեր»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Հական Չալհանօղլուն՝ գոլը խփվեց 67-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 59-րդ րոպեին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները