Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։    

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքները, փոխադարձ այցերն ու ոլորտային հարցերի շուրջ շարունակական քննարկումները։

Ըստ աղբյուրի՝ Բոլատ Իմանբաևը ևս կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի դերը՝ ոլորտային համագործակցությունը որակելով արդյունավետ և կառուցողական։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային հարաբերություններին լրացուցիչ հզոր ազդակ է հաղորդել 2023 թ․ Երևանում ստորագրված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին» հուշագրի ստորագրումը, որով նախատեսվում է տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև «Հայաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 10-րդ նիստի արձանագրության շրջանակում ստանձնած համատեղ աշխատանքների դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նիստի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին» կետի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների, մասնավորապես՝ աշխատաշուկայի, զբաղվածության, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ուղղություններով տեղեկատվության փոխանակման գործընթացին։

Նշվում է, որ կողմերը խոսել են նաև երկու երկրների կողմից կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններում ներգրավվածություն ապահովելու պատրաստակամության մասին։

Հայերեն English Français Русский

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան

Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է