Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան մեկը մյուսի վրա տասնյակ ԱԹՍ-ներ են արձակել. կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան մեկը մյուսի վրա տասնյակ ԱԹՍ-ներ են արձակել. կան վիրավորներ

Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով զանվածային հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերում էլ կան վիրավորներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ 87-ը, Կուրսկի մարզի երկնքում։

Եվս չորս ԱԹՍ խոցել է Ռոստովի մարզի, երկուսը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Զոհերի և ավերածությունների մասին ռազմական գերատեսչությունը չի հայտնում։

Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել էին, որ ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել Տագանրոգ քաղաքը։ Վնասվել է երկու բնակելի բազմահարկ շենք։ Նախնական տվյալներով՝ տուժել է 2 մարդ, զոհեր և վիրավորներ չկան։

Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ գիշերը Խարկովը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի։ Հարվածների են ենթարկվել երկու քաղաքացիական ձեռնարկություն, բռնկվել են հրդեհներ։ Տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Վնասվել են նաև մերձակայքում գտնվող բնակելի տները։ 

Ըստ գերատեսչության՝ հարձակման հետևանքների վերացումը դեռ շարունակվում է։ 

Իսկ ապրիլի 1-ին Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով 1 մարդ էր զոհվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում