Եվրոպա

Հունական մի քանի կղզիներում հեղեղումների պատճառով փակվել են դպրոցները

1 րոպեի ընթերցում

Հունական մի քանի կղզիներում հեղեղումների պատճառով փակվել են դպրոցները

Հունական Պարոսում, Միկոնոսում, Կրետեում, ինչպես նաև Էգեյան ծովի մի քանի այլ կղզիներում փոթորկի պատճառով հեղեղումներ են առաջացել։ Իշխանությունները փակել են դպրոցները և սահմանափակել երթևեկությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ekathimerini պարբերականը հաղորդում է, որ հորդառատ անձրևները, որոնք ուղեկցվում են քամիներով և կարկուտով, ընդմիջումներով կշարունակվեն մինչև ապրիլի 2-ի կեսօր։

Պարոսում մարտի 31-ից գործում է երթևեկության արգելք բոլոր ճանապարհներին։ Թույլատրվում է միայն արտակարգ ծառայությունների մեքենաների տեղաշարժը։ Ճանապարհներով հոսող հեղեղաջրերը քշել-տարել են մեքենաները։ Հրշեջները ջրհեղեղի պատճառով փակուղում հայտնված 13 մարդու կարողացել են ապահով տեղափոխել իրենց տներ։ 

Տուժածների կամ անհետ կորածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում