Վահագն Խաչատուրյանն ու Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։

«Վստահ եմ, որ Ձեր այցելության ընթացքում նախանշել եք այն հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը»,- նշել է Հայաստանի նախագահը։

Ֆիլիպ Իվանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ձևավորված բարեկամական կապերը։

«Մեզ համար մեծ պատիվ է այցելել Երևան և հանդիպել Ձեզ հետ։ Անկասկած, ինչպես նշեցիք, իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները, որոնք հիմնված են երկարամյա բարեկամության վրա, և մենք ուրախ ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը և փոխվարչապետ Իվանովիչը համակողմանի անդրադարձ են կատարել երկու երկրների համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:

Հատուկ ուշադրություն է դարձվել գիտակրթական բնագավառում երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել երկրների միջև առկա փոխգործակցային ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և գործարար ոլորտներում նոր կապերի հաստատման ու առկա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցության խորացումը կարևոր է երկու պետությունների զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման առաջնահերթ կարևորությունը՝ որպես երկու երկրների հետագա բարգավաճման և միջազգային հանրության մեջ դիրքերի ամրապնդման գրավական:

Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը և խորացնել համագործակցությունը բոլոր փոխշահավետ ոլորտներում:

Հայերեն English ქართული Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից