«Քաղաքացիական պայմանագիր»-ն ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ. Նազելի Բաղդասարյանի անդրադարձը Գյումրիի ընտրություններին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նազելի Բաղդասարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։ 

Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում։ Ոչ կարկառուն ընդդիմադիրների ներկայությունը, ոչ էլ իրենց ջղաձիգ ջանքերի գործադրումը՝ չնպաստեցին այնպիսի խախտումների արձանագրմանը, որոնք կվերագրվեին հենց իշխանություններին և էական ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա։

Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։ Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։ 

Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։ Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։  

«Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։ 

Ժամանակը կտա իր գնահատականը»,- գրել է Բաղդասարյանը։

Քաղաքականություն

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է. համայնքապետ ընտրելու համար քաղաքական կոալիցիաների անհրաժեշտություն կլինի

 

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին