Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

4 րոպեի ընթերցում

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը մարտի 30-ի ժամը 20:00-ին ավարտվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից,  Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11 526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 967 անձ:

Ըստ աղբյուրի՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ): Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է: 

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Ժամը 08։00-ից երկու համայնքներում բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեարկությունը։ 

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար բացվել է 82 ընտրական տեղամաս, Փարաքարում՝ 16։ Գյումրու և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է 38 լրատվամիջոց։ 

Երկու համայնքներում մեկնարկած ընտրությունների քվեարկությունը դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 դիտորդական կազմակերպություն՝ «Ականատես», «Անկախ դիտորդ», «Հայաքվե», «Գյումրու առաջընթաց», «Հայ առաջադեմ երիտասարդություն»։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։ 

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

Հայերեն

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Վահագն Ալեքսանյան

Երևանում ձերբակալված Արմավիրի և Գորիսի բնակիչների մոտ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթներ

Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպումը կանցկացվի առանց ԱԳ նախարարների՝ մասնակցությունից Մարկո Ռուբիոյի հրաժարվելու պատճառով

Կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը

ՀՅԴ-ն երբեք հանդես չի եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու դիրքերից. Քրիստինե Վարդանյան