Տնտեսություն

Fast Shift-ը ներկայացրել է WalletX դրամապանակը՝ բլոկչեյն տեխնոլոգիայով

2 րոպեի ընթերցում

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը թողարկել է բլոկչեյն տեխնոլոգիայով «WalletX» էլեկտրոնային դրամապանակը՝ ստեղծելով վճարումների նոր մշակույթ Հայաստանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահով, թափանցիկ և չկեղծվող գործարքներ իրականացնել և պաշտպանում է տվյալներն արտահոսքից։ Սա արագ և անվտանգ գործիք է, որ կիրառվում է վճարումների և տվյալների փոխանակման լավագույն փորձառություն ապահովելու համար։

«Fast Shift» հավելվածի գլխավոր էջում կարելի է տեսնել WalletX դրամապանակը։ Սեղմելով «+» կոճակը՝ հավելվածի օգտատերերը հեշտությամբ կարող են մուտքագրել նախընտրած գումարի չափը և փոխանցել իրենց  WalletX-ի հաշվին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Fast Shift-ը Fastex-ի հետ համատեղ թողարկել են նոր թվային դրամ՝ AMDC-ն, որը նույնպես կիրառելի է WalletX-ում։

«Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ասել է․ «Մեծ ոգևորությամբ ենք ներկայացնում մեր այս նախագիծը, որը յուրօրինակ նորություն է՝ իր AMDC թվային արժույթով։ Այն մեր օգտատերերին թույլ է տալիս ավելի հուսալի, ապահով միջավայրում կատարել իրենց վճարումները։ Մենք ստեղծում ենք նոր այլընտրանք հայկական վճարային հավելվածների ոլորտում՝ միջազգային ամենաբարձր որակներին համապատասխան»։

Ի դեպ, Fast Shift-ի օգտատերերը կարող են նաև հեշտությամբ լիցքավորել Fastex-ի իրենց դրամային հաշիվները։ Անհրաժեշտ է պարզապես Fast Shift հավելվածի «Փոխանցումներ» բաժնում ընտրել Fastex Exchange-ը, մուտքագրել Fastex ID-ն և լիցքավորել հաշիվը։ 

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ «Fast Shift» վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հայերեն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին