«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է

5 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների դրամաշնորհային ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ դիմումների ընդունման ժամկետը երկարձգվում է մինչև մայիսի 30-ը։ 

«Արդեն 6-րդ անգամ ենք ծրագիրն իրականացնում։ Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգում ենք՝ հնարավորություն տալով մեր սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվելու։ Այս ընթացքում որոշակի զանգեր, նամակներ են եղել այն մասին, որ դեռևս չեն հասցնում իրենց ստարտափները հավուր պատշաճի կազմել ու ներկայացնել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք, որ հայտերի ընդունման ժամկետը երկարաձգենք»,-ասաց Հայկ Ենգիբարյանը։ 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մասնագիտական հայրենադարձությանը, Հայաստան ներմուծել տեխնոլոգիական նոր սրտարտափ էկոհամակարգեր, այսպիսով որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա։ 

Ծրագրին կարող են ներկայացվել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են: Ծրագրի կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելը և նախքան ծրագրին դիմելը կազմավորված թիմ ունենալը: 

«Մասնակցել ցանկացողները կարող են տարբեր ոլորտներին վերաբերող ստարտափներ ներկայացնել։ Այսինքն՝ մենք կոնկրետ ուղղություններ, առաջնահերթ ոլորտներ չենք առանձնացնում։ Մասնակիցներն ազատ են այդ հարցում, մեր նախապատվությունը տրվում է նորարարությանը, տեխնոլոգիական լուծումներին»,-ասաց Հայկ Ենգիբարյանը։ 

«Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարբինյանը նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է թե Հայաստանի, թե սփյուռքահայերի համար։ 

«Շատերը պատկերացում չունեին Հայաստանի տեխնոլոգիական, ստարտափային էկոհամակարգերի հնարավորությունների մասին։ Դեռ ոմանց մոտ տպավորություն կար, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները չեն հասել Սիլիկոնյան հովտի տեմպերին։ Տեղերում արդեն նոր մարդկանց հետ են շփվում, նոր հնարավորություններ ստանում ու իրենց պատկերացումները վստահաբար փոխվում են։ Խորհուրդս այն է, որ գաղափարը եթե կա, ապա անպայման դիմեն։ Եթե նույնիսկ չանցնեն, միևնույն է դա փորձ կլինի ու հաջորդ տարի ծրագիրն ավելի լավարկած տարբերակով ներկայացնեն»,-ասաց Ռեմ Դարբինյանը։ 

Ծրագիրը 2 փուլով է անցնում։ Նախ առաջնային գնահատում է տեղի ունենում, որից հետո ժյուրիի կողմից ընտրված ստարտափները հրավիրվում են Հայաստան։ 5-օրյա միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը, ինչպես նաև՝ ստանալու դրամաշնորհ բիզնես նախաձեռնությունների իրագործման համար։

«Մոբի Սի» ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանը «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթողներից մեկն է։ Ներկայացրել է ծրագիր՝ կապված արհեստական բանականության հետ։ Այն կօգնի հեշտացնել շփումը կարճաժամկետ վարձակալության տված տների սեփականատերերի ու տունը վարձակալած անձանց շփումը։ 

«Մեր փորձը «Ներուժ»-ի հետ միանշանակ դրական է եղել, ոչ մի խնդիր չենք ունեցել։ Երևի խնդիրն այն է եղել, որ բավական ուշ իմացանք ծրագրի մասին, արդեն դիմումների ընդունման ժամկետն ավարտվում էր։ Ամեն դեպքում կարողացանք արագ կազմակերպվել, դիմումները ներկայացնել ու աշխատել։ Արդյունքն էլ տեսնում եք, հաղթողներից մեկն ենք»,-ասաց Նարեկ Մանուկյանը՝ նշելով, որ իրենց ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է ու շատ շուտով կներկայացվի տարբեր երկների շուկաներում։ Մեկնարկը տրվելու է ԱՄՆ-ից։  

Հայերեն English Français

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս