Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է շուրջ 50 մարդ

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է շուրջ 50 մարդ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է շուրջ 50 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Գազայի հատվածի տարբեր շրջաններ շարունակում են ենթարկվել իսրայելական հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ռազմական օդանավերի ինտենսիվ գնդակոծությունների, որոնք հանգեցնում են ահռելի ավերածությունների ու մարդկային կորուստների։ Հարձակման են ենթարկվում նաև Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերը։

Պաղեստինում Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը նշել է, որ Գազայի հատվածում սննդի զգալի պակաս կա, և բնակչության 90%-ը տառապում է թերսնումից:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունն իր հերթին հայտնել է, որ երեք շաբաթվա ընթացքում որևէ օգնություն մուտք չի գործել անկլավ:

Մարտի 18-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելուց հետո առնվազն 855 մարդ է զոհվել, ևս 1900-ը վիրավորվել է։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինցի զոհերի թիվը հասել է 50 208-ի, իսկ վիրավորներինը՝ 113 910-ի։

Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում