Մերձավոր Արևելք

Եգիպտական պատվիրակությունը մեկնել է Կատար Գազայի շուրջ բանակցությունները շարունակելու համար

1 րոպեի ընթերցում

Եգիպտական պատվիրակությունը մեկնել է Կատար Գազայի շուրջ բանակցությունները շարունակելու համար

Եգիպտական ​​պատվիրակության անդամները մեկնել են Դոհա՝ շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է եգիպտական ​​«Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության կազմում են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Սպասվում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի նախապատրաստման շրջանակներում կքննարկվեն դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսումը ​։

Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ընդհատելով ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում