ԿԸՀ-ն պարզաբանել է «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահի դիմումը՝ հայերենին չտիրապետող ընտրողների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում ի պատասխան «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի դիմումի՝ պաշտոնապես պարզաբանել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ըստ աղբյուրի՝ դիմումատուն առաջարկել է հայերենին չտիրապետող ընտրողներին դիտարկել որպես ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներ, և իրենց նկատմամբ ևս կիրառել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունենալու նորմը, այսինքն՝ քվեախցիկում այլ անձ օգնի նրանց քվեարկել։

«Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ հիշեցրել է, որ օրենսդիրն ընտրողի կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու կամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ եզրահանգումն արել է յուրաքանչյուր դեպքում կոնկրետ հանգամանքներին գնահատական տալով։ Հետևապես, որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը)  չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝  Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես  քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցը զեկուցելիս հավելել է, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային կենտրոններում փակցված կլինեն պաստառներ, որոնց վրա կլինեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներն օտար լեզուներով (ռուսերեն և անգլերեն): Հետևաբար, հայերենին չտիրապետող ընտրողները կկարողանան օգտվել այդ պաստառներից։

Հայերեն

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg