Տնտեսություն

Բյուջեի եկամուտները նախորդ տարի կատարվել են 95.8 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Բյուջեի եկամուտները 2024 թվականին կատարվել են 95.8 տոկոսով, ծախսերն իրականացվել են 93.9 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Բյուջեի եկամուտները կատարվել են 95.8 տոկոսով, որից հարկային եկամուտները և պետական տուրքերն իրականացվել են 92.7 տոկոսով, իսկ ծախսերը՝ 93.9 տոկոսով: Ծախսերի մասով ցուցանիշը 16 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին և 9.3 տոկոսով ավելի է եկամուտների մասով»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով պարտքին՝ նախարարն ասաց, որ պետական պարտքը նախորդ տարեվերջին կազմել է 5 տրլն դրամ կամ շուրջ 12.8 մլրդ դոլար: Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: «Սակայն ուրախալին այն է, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պահպանվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48.3 տոկոս, որը 0.1 տոկոսով ավելի ցածր է, քան 2023 թվականինը»,-ասաց նա:

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, 2023-ի համեմատ նվազել է 0.45 տոկոսային կետով: Սակայն վերջին 7 տարում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.8 տոկոսային կետով՝ 20.8 տոկոսից հասնելով 23.6 տոկոսի:

Հայերեն Español

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկների վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը