Մարզեր

Հրշեջները Վաղարշապատում ավտոմեքենայի հրդեհ են մարել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 22-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mazda մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է մեքենայի ցուցիչների հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21:32-ին։

Հայերեն

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Լճաշենի հատվածը

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքում

Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է համակարգչային շերտագրման սարքով

ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերն ուժի մեջ կմնան

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս

Հայաստանում կանցկացվի «CyberGEN» կիբեռանվտանգության 4-րդ համաժողովը

Իսրայելը Գազայի մի քանի շրջաններում տարհանման հրաման է արձակել, անկլավում կան նոր զոհեր

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով