Մարզեր

Հրշեջները Վաղարշապատում ավտոմեքենայի հրդեհ են մարել

1 րոպեի ընթերցում

Հրշեջները Վաղարշապատում ավտոմեքենայի հրդեհ են մարել

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 22-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mazda մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել է մեքենայի ցուցիչների հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21:32-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում