Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգը՝ Պարույր Սևակի «Սիրտս նման է...» ստեղծագործության հիման վրա

1 րոպեի ընթերցում

«Այս տողերը աննկարագրելի ուժ ունեն։ Ամեն համեմատություն՝ թութակ, ջութակ, վտակ, պատատուկ ու խոր հատակ… ուղղակի երաժշտությունն էր պակասում։ Սիրտը այս պոեմում չի լռում՝ նա խոսում է, նվագում, վազում ու փաթաթվում։ Ու ես փորձել եմ այդ բաբախը դարձնել երաժշտություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատմում է Վահագ Ռաշը։ 

Նոր երգը բլյուզային ոճում է։ «Բլյուզը ինձ համար սրտի երաժշտություն է։ Իսկ այս երգի կենտրոնում հենց սիրտն է։ Բլյուզը թույլ է տալիս ամենախորը զգացումները արտահայտել առանց գոռալու՝ մեղմ, զգայուն ու ճշմարիտ։ Սա նաև Սևակի խոսքն է՝ երաժշտությամբ արտահայտված»,- նշում է հեղինակը։ 

Երգը ստեղծվել է այս թիմի շնորհիվ. գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, երաժշտական ձևավորումը՝ Սերգեյ Գասպարյանը։ Արվեստանոցի նկարիչ աղջիկներն ապահովել են երգի գեղարվեստական իլյուստրացիաները, իսկ անիմացիան ստեղծել է Ալեքսը։ 

«Ես ուզում եմ, որ մարդիկ լսեն իրենց սրտի ձայնը։ Երբեմն մոռանում ենք՝ ինչ ուժ ունի սրտի խոսքը։ Սևակը դա արտահայտել է բառերով, ես փորձել եմ՝ երաժշտությամբ։ Իսկ հիմա մնում է տեսնել՝ հանդիսատեսը ինչպես կզգա»,- եզրափակում է Վահագ Ռաշը։

Հայերեն Русский

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում