Հայաստան

ԱԺ պատգամավորներն Ուզբեկստանում կմասնակցեն Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորներն Ուզբեկստանում կմասնակցեն Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կգործուղվեն Տաշքենդ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Ապրիլի 4-10-ը Տաշքենդ Ուզբեկստանի Հանրապետություն կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում