Եվրոպա

Պորտուգալիայի նախագահն արձակել է խորհրդարանը

2 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովը (միապալատ օրենսդիր մարմին) արձակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Հանրապետության նախագահը…. ստորագրել է հրամանագիր Հանրապետության ժողովի արձակման և մայիսի 18-ին օրենսդիր մարմնի ընտրությունների նշանակման մասին», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Առաջիկա ընտրությունները կլինեն արդեն երրորդը վերջին երեք տարվա ընթացքում։

Խորհրդարանն արձակելու մասին նախագահի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մարտի 11-ին պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորած կառավարությանը՝ փետրվարին սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այն ժամանակ տեղական զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել էին տեղեկություններ Spinumviva ընկերության գոյության մասին, որը պատկանում է վարչապետի ընտանիքին։ Ընդ որում, ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ Մոնտենեգրուն ակտիվորեն չէր մասնակցում քաղաքականությանը։ Ընդդիմությունը սպառնացել էր խորհրդարանական հետաքննություն սկսել ընկերության նկատմամբ՝ պնդելով, որ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերն օգուտ են բերել Մոնտենեգրուին՝ որպես վարչապետ։

Հայերեն Русский

Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

Առևանգված օտարերկրացի երեխան հայտնաբերվել է. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Շվեդիան իր բանտարկյալներին կուղարկի Էստոնիա

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին

Գերմանիայի ռազմաօդային ուժերն անցկացնում են սավառնող ավիառումբերի նետման վարժանքներ. լրատվամիջոց

Կողբում կկառուցվի նոր սերնդի բազմաֆունկցիոնալ մարզասրահ

Գերմանիայի ԱԳ նախարարը Եվրամիությանը կոչ է արել շուտափույթ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

British Petroleum-ը չի բացառում «Ղարաբաղ» հանքավայրում գազի պաշարների յուրացման հնարավորությունը

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք