Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ ԵՄ-ն մինչև 2030 թվականը պետք է հասնի ռազմական շարժունակության բարձր մակարդակի, ինչպես նաև մեծացնի ներդրումները հակաօդային պաշտպանության համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, բոլոր ժամանակակից տեսակի անօդաչու թռչող սարքերի և հակաօդային համակարգերի արտադրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կներկայացնի Եվրամիության նոր պաշտպանական ռազմավարության մանրամասն նախագիծը, որով նախատեսվում է մոտ 800 միլիարդ եվրո օգտագործել առաջիկա չորս տարիների ընթացքում։

«Ինչ վերաբերում է ռազմական շարժունակությանը, ապա մինչև 2030 թվականը մեզ անհրաժեշտ է ցամաքային միջանցքների, օդանավակայանների և ծովային նավահանգիստների գործող համաեվրոպական ցանց, որը կհեշտացնի զորքերի և ռազմական տեխնիկայի արագ փոխադրումը։ Եվ մենք պետք է դասեր քաղենք ներկայիս պատերազմից, որովհետև տեսանք անօդաչու սարքերի և հակադրոնային համակարգերի կարևորությունը Ուկրաինայում։ Եվրոպան պետք է զարգացնի բոլոր տեսակի անօդաչու համակարգերը և առաջադեմ ծրագրակազմն ու սենսորները, որոնք հիմնված են դրանց վրա», - ասել է ֆոն դեր Լեյենը ՝ ելույթ ունենալով Դանիայի ռազմական ակադեմիայում: 

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ներդրումները կուղղվեն նաև կիբերանվտանգության ոլորտին և արհեստական ​​ինտելեկտի կիրառմանն այդ բնագավառում։

 

 

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ