Կայացել է «Մանուշյանական շաբաթ»-ի ամփոփիչ գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

«Մանուշյանական շաբաթ»-ը մարտի 18-ին եզրափակվել է ամփոփիչ գիտաժողովով, որն ընթացել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Ներկա են եղել հյուրեր ՀՀ նախագահի աշխատակազմից, ԱԺ-ից և կառավարությունից, ինչպես նաև դեսպաններ ու դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի ժառանգները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

Բանախոսներն իրենց խոսքում անդրադառնալով հերոսի ֆենոմենալ տեսակին՝ ընդգծել ու կարևորել են հայտնի հայ ֆրանսիացի պայքարող մարտիկի բազմաշերտ կերպարի նորովի բացահայտումն ու դրա շնորհիվ ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների ամրապնդումը։ Ֆրանսիայի ազատագրմանն իր կյանքը տված հայ Միսաք Մանուշյանի կերպարը միավորում ու խորհրդանշում է երկու ժողովուրդների նույնական արժեհամակարգը։ 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով Մանուշյանի հիշատակը պատվելու համար՝ ընդգծել է. «Հերոսի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»։ 

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, անդրադառնալով հայ մարդու ֆրանսիական պատրիոտիզմին, վկայակոչել է հայ-ֆրանսիական կամրջին կանգնած ևս մի պատմական անուն՝ ռազմական բարձր արժանիքների համար Նապոլեոնի բանակում ծառայած և պատվո լեգիոնի շքանշանակիր Հովհաննես Պետրոսյանի անունը։ 1806 թ Ֆրանսիայի կայսեր կողմից նրան տրված շքանշանի վկայականը Խզմալյանը ցուցադրել է ներկաներին։ 

Գիտաժողովի երկրորդ հատվածում հերոսի ֆենոմենի մասին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի պատվավոր տնօրեն, Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի և «Unit՛e Laique» կազմակերպության նախագահ Դենի Պեշանսկին, Վալանս քաղաքի «Հայ ժառանգության կենտրոնի» տնօրեն Քրիստել Ռովեդան, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, նախագծի հեղինակ և համակարգող Սաթէ Խաչատրյանը, Ֆրանսիայի «Մոն Վալերիան» հուշահամալիրի տնօրեն Ժան-Բատիստ Ռոման։ 

Գիտաժողովի մասնակիցները նաև շրջայց են կատարել Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին։ Հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով կազմված հարուստ ծրագիրն ավարտվել է Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և հեղինակի հետ ֆիլմի քննարկմամբ։

Հայերեն

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը