Մերձավոր Արևելք

Իսրայելական բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել մի քանի շրջաններից՝ անկլավին հասցրած հարվածներից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։

Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։

«Նախազգուշացնում ենք Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, ովքեր ապրում են Բեյթ Հանուն, Խիրբեթ Խուզաա, Աբասան Ալ-Քաբիր և Ալ-Ջադիդա շրջաններում։ Իսրայելի պաշտպանության ուժերը հզոր հարձակում են սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այս կոնկրետ տարածքները համարվում են վտանգավոր պատերազմական գոտիներ: Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք դեպի արևմտյան Գազա և Խան Յունիս»,- ասել է Էդրին:

Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ վայրերում մնալը վտանգի տակ է դնում անկլավի բնակիչների կյանքը։

 

Հայերեն Русский

Երևանում Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին

«Առաջին Թիվի»-ն`ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/06/25

Ասիական ինդեքսներ - 02/06/25

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալը

Մոսկվայում կայացել է «Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնը