Եվրոպա

ԵՄ-ն 2,5 միլիարդ եվրոյի աջակցություն կտրամադրի Սիրիայի բնակիչներին ու սիրիացի փախստականերին

3 րոպեի ընթերցում

Բրյուսելում Եվրամիության 9-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ելույթում հայտարարել է, որ ԵՄ-ն 2,5 միլիարդ եվրո կտրամադրի Սիրիայի տարածքում, ինչպես նաև Հորդանանում, Լիբանանում, Իրաքում և Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին 2025 և 2026 թվականներին աջակցելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը։

Տրամադրվելիք օգնությունը համարվում է Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու և սոցիալական ու տնտեսական վերականգնմանը նպաստելու եվրոպական ջանքերի մի մաս:

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ սիրիացի ժողովրդի իղձերի իրականացման հույսը տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրականությանը մոտ է դարձել։

«Իհարկե, հաշտեցման և վերականգնման ճանապարհը դեռ երկար է, բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սիրիայի հույսը կարող է իրականություն դառնալ»,- նշել է նա՝ բարձր գնահատելով Ասադի վարչակարգի հեռանալուց ի վեր սիրիական նոր վարչակազմի քայլերը՝ ընդգծելով սիրիական իշխանությունների հանձնառության կարևորությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, փոքրամասնություններին պաշտպանելու և հաշտեցման հասնելու համար համապարփակ կառավարություն ձևավորելու գործում:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է ջանքեր գործադրել Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շեյբանիի՝ առաջին անգամ համաժողովին մասնակցության կարևորությունը։

«Մենք ցանկանում ենք ձեզնից լսել ձեր ժողովրդի կարիքների և պետական ​​ինստիտուտների վերականգնման ծրագրերի մասին: Մենք պատրաստ ենք ձեզ հետ առաջ շարժվել համապարփակ քաղաքական անցման ուղղությամբ ձեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր նոր քայլում: Եվրոպան պատրաստ է կատարել իր դերը», - նշել է նա:

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն 2025 թվականի համար խոստացել է ավելի քան 720 միլիոն եվրո, ինչը նախորդ տարվա խոստումների համեմատ ավելացել է ավելի քան 160 միլիոն եվրոյով։

Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սարսափ է ապրել և ժամանակն է, որ բոլոր սիրիացիները կարողանան ապահով ապրել խաղաղության մեջ։

2011 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ երկրները մոբիլիզացրել են մոտ 37 միլիարդ եվրոյի օգնություն՝ աջակցելով սիրիացիներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական զննության ենթարկելու մասին նախագծին

Վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի ձգձգումը

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը կհանվի. նախագիծ

ԵՄ-ն դատապարտել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը մտադիր է Հնդկաստանի նկատմամբ հայելային մաքսատուրքեր սահմանել

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալությանը՝ Թուրքիային կոչ անելով հարգել մարդու իրավունքները

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

ՀՀ ԱԳ նախարարն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ