Սպորտ

Հաստատվել է Հայաստան-Վրաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է Հայաստան-Վրաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի (Video assistant referee` Մրցավարների տեսաօգնության համակարգ) մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան:

Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին՝ ժամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում