Սպորտ

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը հասանելի են հայ երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը հասանելի են հայ երկրպագուներին

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղի՝ հայ երկրպագուների համար նախատեսված սեկցիայի տոմսերն արդեն հասանելի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները: Տոմսերի արժեքն է 20 լարի՝ (7.5 դոլար): Մեկ անձը կարող է ձեռք բերել ոչ ավել, քան 4 տոմս, նույնականացումը՝ ՀՀ քաղաքացու անձնագրով:

Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով և հավաքելով հետևյալ կոդը՝ GEOvsARM398: 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի  շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում