Տնտեսություն

Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր

Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում 2025 թ. մարտի 5-ին հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: 

«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինանսների նախարարությունը:

Նշվում է, որ տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: 

«Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ: Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,- եզրափակվում է նախարարության տարածած հաղորդագրությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում