Եվրոպա

Շոլցն աջակցել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«30-օրյա հրադադարի գաղափարը կարևոր և ճիշտ քայլ է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու ճանապարհին: Մենք աջակցում ենք Ուկրաինային ու Միացյալ Նահանգներին և ողջունում Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արված առաջարկությունները։ Այժմ խոսքը (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինինն է», - գրել է Շոլցը։ 

Ավելի վաղ 30-օրյա հրադադարի մասին առաջարկը ողջունել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միացյալ Նահանգներ

Մակրոնը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գրեթե 8-ժամանոց բանակցություններ են անցկացրել։ Դրանց արդյունքներով՝ Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադար հաստատել։ Դրա դիմաց ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերսկսում է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային: 

ԱՄՆ-ն վերսկսում է ռազմական օգնությունն Ուկրաինային. Կիևը համաձայն է 30-օրյա հրադադարի

 

Հայերեն Русский

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

Էստոնիան պատրաստ է իր բանտերը վարձակալությամբ տրամադրել Շվեդիային և Նիդեռլանդներին

Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

«Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/03/25

Ասիական ինդեքսներ - 13/03/25

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում