Նիդեռլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորում դրա հաջող ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

«Նիդեռլանդները սատարում է կարգավորման գործընթացին Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այսօր այստեղ՝ Երևանում, հանդիպեցի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ երկուստեք ունեն այդ կամքը՝ ապագայում հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ»,- ընդգծեց Վելդկամպը։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունները կարգավորելու գործընթաց են սկսել 2021 թվականից։ Երկու երկրները միմյանց հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հատուկ բանագնացներ նշանակեցին, որոնց միջև այս ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ։ Հանդիպումներ են կայացել նաև երկու երկրների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների միջև։ 

2022 թվականին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել 1993 թվականից Թուրքիայի կողմից փակված հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն մինչ օրս այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են ցանկացած պահի բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն դրա համար անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկի թուրքական կողմը։ Իսկ Թուրքիայից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ 

Հայերեն العربية English Español Français Русский

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնության ձեռքբերումը

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

Ավստրիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  համաձայնագրի շուտափույթ ստորագրում

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան