Հայաստան

Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ (COP16) հանդիպման վերաբացված նիստին

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ (COP16) հանդիպման վերաբացված նիստին

Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փետրվարի 24-27-ը Հռոմում տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ (COP16) հանդիպման վերաբացված նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ 

Պատվիրակության կազմում են եղել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մեյմարյանը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության և արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ:

Հունվարի 24-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմակերպված բարձրաստիճան միջոցառմանը /"Meeting people's needs through sustainable use of biodiversity within agrifood systems"/ Հ.Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով:

Պատվիրակությունն ունեցել է շուրջ քառասուն հանդիպում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

Որպես Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր՝ նստաշրջանի փակմանը Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով կոլումբիական նախագահությանը համաժողովին ընդունված որոշումների կապակցությամբ և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ 2026թ. ստանձնելու համաժողովի նախագահությունը և ներառական սկզբունքով այն կազմակերպելու մտադրությունը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում