Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից
1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 22-րդ ռակետ խորվաթ Դոնա Վեկիչի հետ: Ավանեսյանը պարտվեց մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում` զիջելով երկու սեթում էլ` 6:3, 6:3 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից: