Վրաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Վրաստանում մարտի 8-ին ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4 բալ ուժգնությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը՝ նշելով, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում՝ Տիանեթի բնակավայրից 31 կմ հեռավորության վրա՝ Ուքանփշավի գյուղի մոտ:
Ավելի վաղ կենտրոնը հայտնել էր հայ-վրացական սահմանի մոտակայքում տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի մասին: