Հայաստան

Կառավարությունը կվերանայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վարձատրության կարգը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կվերանայի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վարձատրության կարգը

Կառավարությունը նախատեսում է վերանայել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) վարձատրության կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս գործող համակարգը նախատեսում է տարբերակված վարձատրություն՝ կախված ընտրությունների տեսակից, համայնքի չափսից, ինչպես նաև ընտրական գործընթացի ծավալից։ Սակայն 2020-ին ուժի մեջ մտած ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են տարբեր համակարգերով, ինչը պահանջում է համապատասխանեցումներ վարձատրության չափորոշիչներում։

ԸԸՀ-ների վարձատրության չափը կսահմանվի ընտրությունների համակարգի հիման վրա․

Համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրությունների դեպքում՝ վարձատրությունը կսահմանվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամի պաշտոնային դրույքաչափի չափով։

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների դեպքում՝ ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և անդամների վարձատրությունը կսահմանվի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով։

ԿԸՀ-ի և ԸԸՀ-ների վարձատրության կրկնապատկման կարգը կկիրառվի միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Ակնկալվում է, որ կարդիականացվի վարձատրության համակարգը՝ հաշվի առնելով 2020 թվականից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխությունները։ Սա կապահովի հանրային ծառայողների աշխատանքի համարժեք վարձատրություն և կնպաստի պետական բյուջեի արդյունավետ կառավարմանը՝ ընտրական գործընթացների ծախսերի օպտիմալացման միջոցով։

Նախագծի ընդունումը կնվազեցնի ընտրությունների կազմակերպման պետական ծախսերը, քանի որ այն սահմանում է համամասնական և մեծամասնական ընտրությունների համար տարբեր վարձատրության մեխանիզմներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում