Տնտեսություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Enterprise Greece»-ի տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Enterprise Greece»-ի տնօրենի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Enterprise Greece»-ի տնօրեն Մարինոս Յանոպուլոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության դերին երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ հաշվի առնելով երկուստեք ներդրումների և առևտրի զարգացման մեծ ներուժը։ 

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին է փոխանցել Հայաստանի ներդրումային քաղաքականության ամփոփագիրը և խնդրել ուսումնասիրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ուղղություններից են բարձր տեխնոլոգիաները, կրթությունը և զբոսաշրջությունը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնել շփումները Enterprise Greece-ի և Enterprise Armenia-ի միջև՝ նախորդ տարվա ընթացքում ստորագրված փոխգործակցության հուշագրի հիման վրա։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում