Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը լքելու պատճառը

4 րոպեի ընթերցում

Եղիշե Կիրակոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը լքելու իր որոշման պատճառին՝ ընդգծելով, որ այսուհետ ցանկանում է կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա: 

«Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։

2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին վստահության համար։ 

Նա շնորհակություն է հայտնել նաև նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

«Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,- եզրափակվում է գրառումը: 

Իրավունք

Եղիշե Կիրակոսյանը ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, գրասենյակը բնականոն իրականացնում է գործառույթները

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:

Հայերեն Русский

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին. Մարկո Ռուբիո

Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 5 ներկայացուցիչ ԵԱ-ի եզրափակիչում է

Գյումրիում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

Արագածոտնի մարզի Ոսկեթաս և Զովասար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել. Գարեգին Բ

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

1918-ի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը. ՀՀ նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 27/05/25