Մանե Թանդիլյանը հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ

1 րոպեի ընթերցում

Հացադուլ իրականացնող՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, ում ինքնազգացողությունը վատացել էր և նա տեղափոխվել էր հիվանդանոց, հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Թանդիլյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում: 

«Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։

Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է, և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։

Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ»,–գրել է Թանդիլյանը:

Նա ընդգծել է, որ իրընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը։

Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: 

 

 

 

Հայերեն Русский

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ