Երևանում նախատեսվում է օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորների քանակի ավելացում

2 րոպեի ընթերցում

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը չափող սենսորներով հագեցվածության խնդիր կա, նախատեսվում է համալրում: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրի առնչությամբ իրականացվող աշխատանքներին: 

 

Գրիգորյանը հայտնեց, որ զբաղվում են այդ հարցով, կա վարչապետի հանձնարարական:

«Ամենպրոբլեմատիկ հարցն այն է, որ հանրապետությունում և մասնավորապես Երևանում սենսորների քանակը, որից տված ինֆորմացիայի միջինացման արդյունքում կարելի է օբյեկտիվ պատկեր ստանալ, քիչ է: Աժիոտաժի հիմնական պատճառը նրանից է, որ հենց շինարարական օբյեկտներում կամ այնպիսի վայրերում, որտեղ այդ խնդիրն իրոք սուր է, տեղադրված են սենսորներ, որոնց տված ինֆորմացիայի միջինացումը իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր: Բայց, անկեղծ ասած, այդքան էլ այդպես չէ, ինչքան այսօր հրապարակային գնահատականներ ենք տեսնում: Ըստ գործող ստանդարտի՝ որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, այդ սենսորից նաև պետք է դրված լինի այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ որևէ վնասակար գործունեություն»,–ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանի խոսքով՝ այդ իմաստով երկու խնդիր են լուծելու: Նախ իրականացվելու է տեսչական մարմինների գործառույթի լավարկում: «Երկրորդը՝ տեխնիկական հագեցվածության խնդիր կա: Դա նույնպես պետք է լուծվի, և պետք է լուծվի ճիշտ քարտեզով, որպեսզի ի վերջո միջինացված պատկերը ճիշտ լինի, և գնահատականները ճիշտ տրվեն»,–ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ կան լոկալ խնդիրներ, առանձին վայրերում օդի աղտոտվածություն, բայց մեծ պատկերն աժիոտաժի հետ բացարձակ կապ չունի: 

«Եթե նայենք մեծ պատկերը, միջինացված, ծայրահեղ որևէ խնդիր չկա»,–նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ տեխնիկական հագեցվածության պարագայում կկարողանան տալ օնլայն տեղեկատվություն, որ մարդիկ ամեն րոպե իմանան, թե ինչ է կատարվում: 

 

 

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն