«Իմ Քայլը» հիմնադրամն ու Մատենադարանը միավորում են ջանքերը կրթական և մշակութային ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը մարտի 4-ին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը կրթության, ինքնակրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։ Հուշագիրը ստորագրվեց «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի և գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հուշագրի շրջանակում նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, մասնագիտական վերապատրաստումներ, հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոխադարձ աջակցություն մշակութային և կրթական նախաձեռնություններին։

Համագործակցությունը միտված է կրթության դերի բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը՝ ստեղծելով ինքնակրթության համար ավելի բարենպաստ միջավայր։ Այսուհետ գործընկեր դարձած հիմնադրամները կարող են համատեղ ձևավորել աշխատանքային խմբեր, ներկայանալ այլ համատեղ ծրագրերով ՝ ըստ անհրաժեշտության։

Հայերեն فارسی

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում