Մամուլի սրահ

ՀՀ կառավարությունում աշխատելու հնարավորություն՝ սփյուռքահայերի համար․ «իԳործ»-ն ընդունում է հայտեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունում աշխատելու հնարավորություն՝ սփյուռքահայերի համար․ «իԳործ»-ն ընդունում է հայտեր

Սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառավարությունում աշխատելու հնարավորություն տվող «իԳործ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, հաջողություններ է գրանցում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրաիրված աուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ մասնակիցների մեծ մասը ծրագրի ավարտից հետո նախընտրում է մնալ ու իր գործունեությունը ծավալել Հայաստանում։  

«Ծրագիրը ներդրվել է 2020 թվականի սեպտեմբերից։ Այն մինչ այսօր շարունակվում է առանց ընդհատումների՝ չնայած եղած խոչընդոտներին։ Ծրագրին մասնակցած մեր հայրենակիցներն, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալում պետական համակարգում և հնարավորություն են ունենում ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Փորձը ցույց է տալիս, որ ծրագրի ավարտից հետո նրանց 70-80 տոկոսը շարունակում է մնալ Հայաստանում, բարձր պաշտոններ զբաղեցնել, աշխատել նաև տեղի մասնավոր ըներություններում»,-ասաց Զարեհ Սինանյանը։ 

Ի սկզբանե ծրագիրը հայերանադարձության բաղադրիչ չի ունեցել։ Նպատակ է դրված եղել, որ սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական ներուժը ներգրավվի պետական կառավարման համակարգ՝ բերելով նոր ձեռագիր, նոր կարողություններ։ Ծրագրի ընթացքը ցույց է տվել, որ այն նաև նպաստում է հայրենադարձությանը, քանի որ մասնակիցներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում։ 

Այս տարվա «իԳործ» ծրագրին մասնակցելու համար դիմումներն արդեն ընդունվում է։ Մեկնարկը տրվել է փետրվարի 27-ին, դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 4-ը։ Մասնագետների պահանջ ունեցող ոլորտները տարբեր են՝ սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք, ռազմական գիտություններ, մշակութաբանություն, հոգեբանություն, կրթություն, իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աղետների և ռիսկերի կառավարում, բնապահպանություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն։ 

«Այս ծրագրի հետ կապված հիմնական խոչընդոտը, թերևս, մեր կողմից սահմանված կեցության վճարի չափն է։ Մենք այն սահմանել ենք 2019 թվականին, սակայն այս տարիների ընթացքում գիտենք, որ թանկացումներ են եղել և հատկապես Երևանում կեցության ծախսը Երևանում կտրուկ ավելացել է, մեր սահմանած վճարի չափը մնացել է նույնը։ Այնումանայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և ուրախ ենք, որ մասնագետները շարունակոմ են հետարքված լինել Հայաստանում աշխատելով»,-հավելեց Զարեհ Սինանյանը։ 

Ծրագրին մասնակցելու համար սովորաբար մեծ թվով դիմումներ ստացվում են Ռուսաստանից։ Մասնացության հայտեր կան հեռավոր Չինաստանից, Բրազիլիայից, Ուրուգվայից, եվրոպական երկրներից և այլն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում