Տնտեսություն

Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած շուրջ 3500 քաղաքացի սոցիալական կրեդիտ է ստացել

1 րոպեի ընթերցում

Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած շուրջ 3500 քաղաքացի սոցիալական կրեդիտ է ստացել

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ օրս hամընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:

Համընդհանուր հայտարարագիր լրացնելը ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համար պարտադիր կդառնա 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Համընդհանուր հայտարարագիր լրացնող քաղաքացիները սոցիալական կրեդիտներ կարող են ստանալ կրթական և առողջապահական ծախսերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում