«Նոր գիրք»-8/25. Թումանյան, Դենևի, Ֆիցպատրիկ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն․ Հովհաննես Թումանյան, «Հովհաննես Թումանյան․ մի ճամփորդ է իմ հոգին։ Հարյուր և մեկ ստեղծագործական ակնթարթ» 

«Զանգակ» և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները համատեղ լույս են ընծայել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված  «Հովհաննես Թումանյան․ մի ճամփորդ է իմ հոգին։ Հարյուր և մեկ ստեղծագործական ակնթարթ» գիրքը։

Առաջին անգամ ժողովածուում մեկտեղվում են բանաստեղծի միայն այն գործերն ու առանձին հատվածներ, որոնք գրականագետները հաճախ անվանում են «խոհափիլիսոփայական»։

Հովհաննես Թումանյանի մահվանը հաջորդող 100 և ավելի տարիներից ոչ մեկը  չի եղել առանց նրա կյանքի ու ստեղծագործության մասին որեւէ անդրադարձի, և դրանց հետագիծը գրքի այս բաժիններից մեկն է:

Բանաստեղծություններին զուգահեռ գրքի երրորդ բաժնում ընթերցողը կգտնի Հովհաննես Թումանյանի այս կամ այն ստեղծագործությանը ծնունդ տված դիպվածներ, կամ բովանդակային առումով դրանց առնչվող հեղինակային մտորումներ: Կազմողներ՝ Անի Եղիազարյան, Հայկ Համբարձումյան։

Թարգմանական գրականություն․ Մարկո Դենևի, «Ռոսաուրան ժամը տասին»

1955-ին լույս տեսած «Ռոսաուրան ժամը տասին» վեպը Մարկո Դենևիի առաջին գործն է, որը մեծ հաջողություն է բերել հեղինակին և կանխորոշել նրա գրական ապագան: Չնայած որոշ նմանությանը դետեկտիվ ժանրի գործերին՝ վեպն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ: Եթե․ որպես ընդհանուր կանոն, մյուս վեպերը ներկայացնում են շատ խելացի և դեդուկտիվ մեծ ունակություններով օժտված քննիչի կամ խուզարկուի, որն ապացույցներ ու ցուցմունքներ հավաքելով և դրանք համադրելով լուծում Է հանելուկը, ապա տրագիկոմեդիայի երանգներով այս վեպում քննիչի կերպարը, թեև ակնարկվում է, բայց չի մասնակցում սյուժեին որպես ակտիվ գործող անձ, այլ հանդես Է գալիս ընդամենը վկաների և կասկածյալի ցուցմունքները լսողի դերում: Եվ ընթերցողն է, որ համեմատելով նույն արարքի վերաբերյալ հերոսների տարբեր ընկալումները, որոնք կարող են սուտ կամ խեղաթյուրված լինել, պետք Է վերակառուցի փաստերը, հավաքի խճանկարը և միայն վերջին վկայի վերջին խոսքերի միջոցով բացահայտի ճշմարտությունը:

Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, բեմադրվել և էկրանացվել: Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն․ Ռոբ Ֆիցպատրիկ, «Մամ թեստը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը բացահայտում է հաճախորդների հետ անարդյունավետ հաղորդակցման պատճառներն ու առաջարկում դրանց հաղթահարման գործուն մեթոդներ։ Սա գործնական ուղեցույց է, որը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից, ժամանակի կորստից և հուսախաբություններից։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարժեքավոր և մատչելի ձեռնարկն է այն ձեռներեցների համար, ովքեր ձգտում են իրենց արտադրանքը հաջողությամբ դիրքավորել շուկայում։ Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն։

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը