Հայաստան

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը նաև հայտնում է, որ ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ քվոտան բաշխվել է հետևյալ կերպ. 

1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. փետրվարի 28-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 454 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) շուրջ 15%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4795 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 96%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում