Տնտեսություն

Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքների վերաբերյալ։ 

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, որը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ զարգացման օրակարգի վրա։ 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում