Օրբանը ներկայում անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը Եվրամիությանը, բայց հնարավոր է համարում, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Kossuth ռադիոկայանի հարցերին՝ Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ներկայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը լիովին հակասում է իր երկրի շահերին։ 

Օրբանն ընդգծել է, որ «բացահայտորեն առարկում է» Ուկրաինան ԵՄ ընդունելուն։ Միևնույն ժամանակ, նա չի պնդում, որ այդ իրավիճակը «հավերժ կպահպանվի»։ 

«Ո՞վ գիտի, թե ինչ կբերի պատմությունը, դա ոչ ոք չի կարող իմանալ, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ այստեղ և հիմա դա անհնարին է», - հայտարարել է վարչապետը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «առաջին հերթին կհանգեցնի այն բանին, որ կոչնչանան հունգարացի ֆերմերները և, ընդհանուր առմամբ, հունգարական գյուղատնտեսությունը, իսկ դա կկործանի ամբողջ հունգարական ազգային տնտեսությունը»: 

«Ես չեմ կարող ոչ մի բան ասել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին՝ հունգարական շահերի տեսանկյունից, և կարող եմ բերել բազմաթիվ փաստարկներ, որոնք հակառակն են ասում այս պահին նրա անդամակցության առումով», - ասել է Օրբանը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP