Հայաստան

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ այն ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ. փետրվարի 27-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 432 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 14.4%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4718 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 94.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում